Հունական ողբերգություն. հույն թոշակառուի լացը ցնցել է աշխարհը /ֆոտո/

Համացանցը ցնցել է Հունաստանում արված մի լուսանկար, որում հույն թոշակառուն գետնին նստած աղեկտուր լաց է լինում:
«Ողջ կյանքում աշխատելուց հետո նա չի կարողանում ստանալ իր թոշակը»,- մեկնաբանել է լուսանկարիչն իր նկարը:
Նա նշել է, որ 77-ամյա տղամարդը` Յորգոս Չաթցիֆոտաիդիս անունով, չի կարողանում ստանալ իր 120 եվրո թոշակը: 4 տարբեր բանկերի դիմաց ժամերով հերթ կանգնելուց հետո նա նստել է գետնին ու սկսել լաց լինել:
Տղամարդն ասել է, որ իրնքը կոտրված է, չի կարողանում իր երկիրը տեսնել նման անմխիթար վիճակում:
Հիշեցնենք, որ Հունաստանի իշխանությունները հուլիսի 1-ից փակել էին բանկերը` վախենալով դեֆոլտի վտանգից:
«Այն, ինչ չկարողացան անել երկու համաշխարհային պատերազմները, արեց տնտեսական պատերազմը»,- մեկնաբանել է լուսանկարը օգտատերերից մեկը: