«Լավ ա չեք ասում՝ Լյուսին հղի է Սոսից. թողեք, ապրենք»
Հարգելիներս, սիրելիներս, բամբասկոտներս… Իմ և ձեր շատ սիրելի Սոսի պատմությունը վաղուց անցյալում է, խնդրում եմ, թողեք՝ ապրենք։)))) Չեմ հասկանում՝ ինչու պետք է Լյուսին տխրի Սոսի ամուսնության լուրով… Լյուսին առաջին ուրախացողը կլինի և առաջին սրտանց շնորհավորողը… Եվ, վերջիվերջո, էս ի՞նչ հիմար խոսակցություններ են, ի՞նչ մի ֆեյսբուքից գողացված-քռոփ արված նկարներ են ու հիմար վերնագրերով խեղաթյուրված հարցազրույցներ… Լավ ա չեք ասում՝ Լյուսին հղի է Սոսից, Սոսն էլ նրան թողել է, ուրիշի հետ է ամուսնանում, Լյուսիի նշանածն էլ ընդունում է նրա երեխայի հայրությունը ու տենց շարունակ…)))) Չեմ զարմանա, գիտեք, չէ՞, եթե տենց լուր էլ լսեմ։))))) Էդ երևի հաջորդ անգամվան եք պահել։))))
Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս մեր հարգելի ինտերվյու վերցնողներին, որ գրեն այն, ինչ լսել են ինտերվյու տվողից և որ գրագետ աշխատեն. մինչ մարդու նկարներն օգտագործելը, կարծում եմ, ճիշտ կլինի նկարի տիրոջից (որը լրիվ 4-րդ անձն է այս պարագայում) թույլտվություն վերցնել։ Ծիծաղելի է, անկեղծ եմ ասում։ Մենակ ինտերվյուն վերցնելով չի. խմբագրելու և շարադրելու շնորհն էլ պակաս կարևոր չէ ձեր գործում…
Լավ մնացեք, բարին ընդ ձեզ!!! Ձեզ լիքը ռեյթինգ եմ մաղթում, որ «սև» լուրեր տարածելու կարիքը չունենաք! Դրա փոխարեն աշխատել սովորեք։
Լյուսի Հայրապետյանի գրառումը