Անգամ գազանը նման բան չէր անի. անտառում նորածնի են հայտնաբերել /ֆոտո/
Օրերս Չելյաբինսկի շրջանին կից անտառում նորածին աղջիկ երեխա է հայտնաբերվել: Երեխան եղել է ցելոֆանե տոպրակում կապված, նրա վրա հողի թեթեւ շերտ է եղել, նա տերեւներով ծածկված է եղել: Փոքրիկի մարմնին միջատների խայթոցների հետքեր են հայտնաբերվել:
Փոքրիկը հրաշքով ողջ է եղել, այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, գրում է aif.ru-ն:
Անտառին կից, որտեղ հայտնաբերել են փոքրիկին, գործարան կա: Հենց գործարանի աշխատակիցներից մեկն էլ երեխայի լացի ձայն է լսել եւ մոտենալով` հայտնաբերել փոքրիկին:
«Երեխան պորտալարով էր, պառկած լալիս էր, ողջ մարմինը միջատները խայթել էին: Հենց հիշում եմ, կրկին ցանկանում եմ լաց լինել, անգամ գազանը նման կերպ չէր վարվի»,- պատմել է փոքրիկին հայտնաբերած տղամարդը:
Գործարանի աշխատակիցները ինքնուրույն կտրել են փոքրիկի պորտալարն ու նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխել:
Այժմ փոքրիկի վիճակը կայուն է, բժիշկները սկսել են նրան կերակրել, անգամ անուն են տվել` Քրիստինա:
Ոստիկանները դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել, փնտրում են նորածնի մորը, ով, ամենայն հավանականությամբ, ծննդաբերելով անտառում, փոքրիկին փորձել է թաղել հողի տակ ու հեռացել է: