16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը. ԶԼՄ-ներ

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը, քանի որ դրանում առկա է «Ղրիմի բռնակցում» արտահայտությունը, գրում է obozrevatel-ը` Reuters-ի դիվանագիտական աղբյուրներին հղումով:

Համաձայն աղբյուրի` բանակցությունները շատ բարդ են եղել, ԵՄ դիվանագետները ստիպված են տեքստի փոխզիջումային տարբերակ մշակել, որում ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների դիրքորոշումները ներկայացված կլինեն առանձին ձևով: Փաստաթղթում ընդգծվելու է, որ ԵՄ-ը դատապարտում է Ղրիմի միացումը Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ Ռիգայում «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթաժողովը մեկնարկում է այսօր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ