16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի մեքենան վթարի է ենթարկվել, ապա հարվածել դեռահասների

Ռուսաստանի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել, ինչից հետո հարվածել է դեռահասների, գրում է rostovdrive.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել:

Հյուպատոսի Toyota Avalon մեքենայի վարորդը շրջադարձ կատարելու պահին առավելություն չի տվել Lada Priora մեքենային, որը շարժվել է հանդիպակաց ուղղությամբ։ Մեքենաները բախվել են, ինչից հետո Toyota-ն հայտնվել է մայթին, որտեղով այդ պահին անցնելիս են եղել դեռահասները։ 

Հարվածի հետևանքով 14-ամյա դեռահասները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և դիմել են բուժօգնության։ Անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո դեռահասները տուն են գնացել։ 

Տեղի ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ