29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շվեդիայի Ձախերի կուսակցությունը ցեղասպանության թեման դասագրքերում ներառելու նախաձեռնությամբ հանդես կգա

Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Հանս Լինդը հայտարարել է, որ Շվեդիայում դպրոցական դասագրքերում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող թեմաներ ներառելու համար կուսակցությունը հանդես է գալու նախաձեռնությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Վերջինս նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածներն ընդունել և դրանց մասին տեղեկացնել լայն զանգվածներին:

Ըստ թուրքական «firatnews.com» լրատվակայքի` շվեդ պատգամավորը, նշելով, որ այլևս հնարավոր չէ թուրքական պետության կողմից ժխտման քաղաքականության շարունակումը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել վերջ դնել ցեղասպանության զոհերի հարազատներին վիրավորելուն և ընդունել 100 տարի առաջ իրականացված ոճրագործությունը:

Լինդը, ով պատասխանել է կայքի` ցեղասպանոթյան վերաբերյալ հարցերին, այս տարի թուրք ղեկավարության ապրիլի 24-ի ընտրությունը որպես Գալիպոլիի ռազմական գործողությունների հաղթանակի միջոցառումների անցկացման օր, որակել է ցեղասպանության թեմայով քննարկումները խոչընդոտելու հնարք:

Շվեդ պատգամավորը, նշելով, որ նախորդ տարվա համեմատ Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունն ավելի ժխտողական է դարձել, ասել է, որ դրան հակառակ այս տարի ավելացել է թուրքիայի տարածքում ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումները: Վերջինս այդ շարքում կարևորել է հատկապես այս տարի Դիարբեքիրում անցկացված հանրահավաքն ու հիշատակման միջոցառումները:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ