06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հալեպում վիճակն օրհասական է. կոչ աշխարհասփյուռ հայությանը

Ինչպես տեղեկացնում է «Aleppo» ոչ կառավարական կազմակերպությունը,  վերջին օրերի ընթացքում Հալեպում ստեղծված օրհասական վիճակի պատճառով բազմաթիվ հալեպահայեր դիմել են «Հալեպ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ դեպի Հայաստան տոմս գնելու համար օգնության խնդրանքով, գրում է asbarez.com-ը:

Հաշվի առնելով հայ համայնքի խիստ ծանր դրությունը՝ «Հալեպ» կազմակերպությունը կոչ է անում հնարավորության դեպքում օգնել ծանր իրավիճակում հայտնված և օգնության խնդրանքով դիմած հայերին։

Նշվում է, որ Հալեպից Հայաստան մեկնելու գումարը յուրաքանչյուր անձի համար կազմում է մոտավորապես 488 դոլար։

Նրանց համար, ովքեր ունեն սիրիական անձնագիր և Հայաստանի մուտքի վիզա, Հալեպ-Լիբանան-Երևան չվերթի ծախսերը հետևյալն են՝

1. 50 դոլար՝ դեպի Լիբանան հասնելու համար,
2. 5.17 դոլար՝ սահմանը հատելու ելքի արտոնագրի համար,
3. 20 դոլար՝ Լիբանանի օդանավակայան հասնելու համար,
4. 360-380 դոլար՝ MEA ընկերության ինքնաթիռի տոմս գնելու համար՝ մեկ ուղղությամբ,
5. 8 դոլար՝ Երևանի օդանավակայանի ծախսերի համար,
6. 25 դոլար՝ այլ ծախսերի համար։

Այսպիսով՝ յուրաքանչյուր անձի համար ընդհանուր գումարը կկազմի մոտ 488 դոլար։ 

Յուրաքանչյուր բարերարի կտրամադրվեն իր հովանավորած անձի հետ կապվելու տվյալները։ Այլ մանրամասների համար կարելի է դիմել «Հալեպ» կազմակերպությանը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝  (00374)-10-545369 կամ (00374)-77-260715։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ