05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մասսայական բախումներ ԱՄՆ-ում. կան տուժածներ /վիդեո/

ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում մասսայական բախումներ են ոստիկանության եւ տեղացիների միջեւ: Վերջինները բողոքի ակցիաներ են իրականացնում` հայտարարելով, որ ոստիկանները չարդարացված կերպով ուժ են կիրառում եւ անգամ սպանում անմեղ մարդկանց, հայտնում է РИА “Новости”-ն:

Ակցիայի մասնակիցները շշերով ու քարերով հարվածել են ոստիկանններին, ջարդուխուրդ են արել խանութներն ու թալանել դրանք:

Բալթիմորում երկրի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել, հազարավոր ոստիկաններ են հսկում փողոցներում:  

Նախնական տվյալներով` բախումների արդյունքում ավելի քան 15 ոստիկան է վիրավորվել, երկուսի վիճակը շատ ծանր է:

Հիշեցնենք, որ մասսայական ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները 25-ամյա սեւամորթ Ֆրեդդի Գրեյին դաժան ծեծի էին ենթարկել, եւ արդյունքում նա մահացել էր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ