07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Չարիքի ուրվականներն արդեն հարյուր տարեկան են. Գարի Կասպարով

Շախմատի աշխարհի հայազգի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել  Հայոց ցեղասպանության մասին:

Նա նշել է, որ դժվար է առերեսվել Ցեղասպանությանը, ինչպես ցանկացած չարիքի, բայց դա անհրաժեշտ է անել:

«Չարիքը մեծանում է, երբ մենք խուսափում ենք դրանից ու հրաժարվում ճանաչել այն, սա մենք գիտենք պատմությունից: Մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն իր իրական անունով կոչելու, հատկապես այս դեպքում, որը 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների մայրն է»:

Կասպարովը գրել է, որ դեռ հույս ունի, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Ինչպես կարող ենք պայքարել այսօր աշխարհում առկա շատ չարիքների դեմ, եթե  քաջություն չունենք ընդունելու չարիքը: Իսկ այդ չարիքի ուրվականներն արդեն հարյուր տարեկան են»,- գրել է Կասպարովը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ