19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Պապն այնքան հզոր է…Պուտինը պատասխանում է Ռուսաստանի բնակիչներին /վիդեո, ուղիղ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցկացնում է իր ամենամյա «ուղիղ կապով» շփումը, որն այս տարի 13-րդն է:

Նա այս պահին պատասխանում է երկրի քաղաքացիների հարցերին կենտրոնական հեռուստաալիքների և ռադիոկայանների ուղիղ եթերում:

Պուտինն անդրադարձել է ՌԴ տնտեսությանը, դրսի պատժամիջոցներին ու դրանց հետեւանքների հաղթահարմանը: Պուտինն անդրադարձել է նաեւ նավթի գնին՝ նշելով, որ այն բարձրանում է, հետեւաբար՝ տնտեսության վիճակը կայունանում է:

Ուղիղ կապից հետո Պուտինը պատասխանել է լրագրողների հարցերին: Պատասխանելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի պապի պատարագից հետո Պապի եւ Թուրքիայի մեջ տեղի ունեցած կոնֆլիկտի մասին հարցին` Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Վատիկանը կկարողանան լուծել լարվածությունը։

«Ես չեմ ցանկանում միջամտել Հռոմի պապի տարաձայնությանը Թուրքիայի հետ։ Ես Պապին այնքան հեղինակավոր մարդ եմ համարում աշխարհում, որ նա կկարողանա գտնել միջոց բացատրվելու մոլորակի բոլոր մարդկանց հետ՝ անկախ նրանց կրոնական պատկանելիությունից»,- ասել է Պուտինը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ