13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոբելյան մրցանակի չափը նվազել է 20 տոկոսով

Նոբելյան մրցանակի չափը նվազել է 20 տոկոսով` դառնալով 1,1 մլն դոլար: Նման որոշում է ընդունվել Նոբելյան հիմնադրամի տնօրենների խորհրդի նիստին:

Հիմնադրամի ղեկավարության կարծիքով` նման քայլը կօգնի երկար ժամանակով խուսափել կազմակերպության կապիտալի կրճատումից:

Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպության կապիտալը պետք է այնպես տնօրինել, որպեսզի մրցանակը հնարավոր լինի շնորհել հավերժ:

Վերջին տարիներին կապիտալի օգտագործումից ստացված եկամուտը չի բավականացրել մրցանակը շնորհելու, հանդիսավոր արարողությունն անցկացնելու, ինչպես նաեւ վարչական ապարատի պահպանման համար: Հիմանդրամի ծախսերի օպտիմալացման համար բացի մրցանակների չափը կրճատելուց նախատեսվում են նաեւ խնայողության այլ քայլեր:

Ալֆրեդ Նոբելի անվան հիմնադրամի սկզբնական չափը, որը հիմնադրվել է 1900-ին, կազմել է 31 մլն շվեդական կրոն` մոտ 250 մլն դոլար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ