01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ուսուցչուհին պատվիրել է աշակերտի սպանությունը /ֆոտո, վիդեո/

Մերձմոսկովյան Շատուրայի դպրոցներից մեկում երգի 51-ամյա ուսուցչուհի Յուլիա Սիմոնովան պատվիրել է իր աշակերտի սպանությունը: Նախնական տվյալներով` կինը խանդել է 14-ամյա աշակերտին նրա դասընկերուհու հանդեպ եւ դիմել է պրոֆեսիոնալ սպորտսմենի, նրան 100 հազար ռուբլի է վճարել, որպեսզի նա սպանի երեխային, հայտնում է LifeNews-ը:

Սպորտսմենը, սակայն, ոստիկանություն է դիմել, եւ վարձու մարդասպանի անվան տակ կնոջը ոստիկան է հանդիպել: Լրագրողների ձեռքի տակ է հայտնվել տեսանյութը, որում 51-ամյա ուսուցչուհին դիմում է «քիլլերին»` պայմանավորվելով դպրոցականի սպանության մասին: Նա ասում է, որ չի ցանկանում, որ սպորտսմենը տղային վերջին` մահացու հարվածը հասցնի, դա նա ուզում է իր ձեռքով անել:

Ավելի ուշ ոստիկանը զանգահարել է կնոջն ու ասել, թե իբրեւ աշակերտը սպանված է, եւ կինը պետք է գումարը տա իրեն: Հենց գումարի փոխանցման պահին էլ կնոջը ձերբակալել են:

14-ամյա տղան, ում սպանությունը պատվիրել էր ուսուցչուհին, ասել է, որ մի քանի տարի առաջ ուսուցչուհին սկսել է իր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորել, իրեն նվերներ է տվել, սակայն աշակերտը ոչ մի կերպ այդ ամենին չի արձագանքել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ