Ահաբեկիչները հարձակվել են համալսարանի վրա. 174 զոհ կա /վիդեո/
Ահաբեկիչները հարձակվել են Քենիայի համալսարանի վրա, ինչի արդյունքում 174 հոգի է մահացել, 60 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է «Интерфакс»-ը:
Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին, նրանք ազատ են արձակել 587 հոգու: Ինչպես պարզվել է, համալսարանը գրոհել են «Ալ-Շաբաբ» խմբավորման ահաբեկիչները:
Դեպքը կատարվել է հինգշաբթի առավոտյան: Չորս դիմակավորված մարդիկ գցել են պայթուցիկներ համալսարանի գլխավոր մուտքի մոտ, մտել շենք ու կրակահերթ բացել ուսանողների վրա:
«Ով քրիստոնյա էր՝ տեղում սպանում էին»,- ասել է ահաբեկչության ականատեսներից մեկը Sky News-ին: Ահաբեկճությունն ավարտվել է բոլոր չորս ահաբեկիչների մահվամբ:
Ընդհանուր առմամբ, 174 մարդ է սպանվել ահաբեկչական հարձակման ժամանակ, այդ թվում՝ ոստիկանության երկու պաշտոնյա: Նվազագույնը 179 հոգի վիրավորվել են: