Ցույցեր՝ ընդդեմ զբոսաշրջիկների
Գերմանական պարբերականի փոխանցմամբ՝ իսպանական Մայորկա հայտնի առողջարանային կղզում տեղացիները հավաքվել էին ցույցեր կազմակերպելու ընդդեմ զանգվածային զբոսաշրջության։
Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 20 հազար մարդ։
Կազմակերպիչները պնդում են, որ ցուցարարների թիվը մոտ 50 հազար է եղել, հաղորդում է DW-ն:
«Զանգվածային զբոսաշրջությունը դժվարություններ է ստեղծում տեղի բնակիչների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ապրել իրենց կղզում,
քանի որ գները բարձրանում են զբոսաշրջային բնակարանների պատճառով: Զբոսաշրջիկները լցնում են լողափերը և ամռանը ծանրաբեռնում հանրային ծառայությունները», –
Reuters-ին ասել է ցույցի կազմակերպիչներից մեկը:
Կանարյան կղզիներում հանրահավաքի կազմակերպիչները վստահ են, որ զանգվածային զբոսաշրջությունը վնասակար է տեղի բնակիչների և շրջակա միջավայրի համար։
Ցուցարարները դեմ են արտահայտվել Տեներիֆեում երկու նոր հյուրանոցների կառուցմանը, ինչպես նաև կոչ են արել իրենց խոսքն ասել Կանարյան կղզիներում զբոսաշրջության
արդյունաբերության հետագա զարգացման վերաբերյալ որոշումների հարցում:
Պալմա դե Մալյորկայի ցուցարարներն իրենց հերթին կոչ են արել տեղական իշխանություններին արգելել հինգ տարուց պակաս այնտեղ ապրող մարդկանց գույք գնել: