16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

8-ամյա երեխան խեղդվել է լողավազանում տատիկի աչքի առաջ /վիդեո 18+/

Ռուսաստանի Սուգուտ քաղաքում կինն 8-ամյա թոռնիկին` Էլվինին տարել է լողավազան: Մի պահ կնոջ ուշադրությունը շեղվել է, եւ նա կորցրել է երեխային, երբ տեսել է, որ տղան չկա, սկսել է փնտրել նրան: Շուտով տղային լողավազանի հատակին խեղդված վիճակում հայտնաբերել է լողորդներից մեկը, հայտնում է Lifenews-ը: Տղամարդը հանել է երեխային ջրից, փորձել օգնել, բայց նա արդեն մահացած է եղել:

«Այդ պահին ոչ փրկարար կար, ոչ բժիշկ այդ տարածքում»,- պատմել են ականատեսները:

Ավելի ուշ ոստիկանները հրապարակել են տեսախցիկների ֆիքսած կադրերը, որոնցում երեւում է, որ երեխան մի քանի րոպե պայքարել է, հետո նոր անցել ջրի տակ, սակայն լողավազանում գտնվող բազմաթիվ մարդկանցից ոչ ոք ուշադրություն չի դարձրել կամ չի նկատել դա:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ