23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ես բերում եմ հաղթությունը, բայց հաղթության մեջ ապրելու հրավերը բոլորինս է

Խաղաղությունն ու հաղթությունը մեր Տերը չի բաժանում իրարից. Ես բերում եմ հաղթությունը, բայց հաղթության մեջ ապրելու հրավերը բոլորինս է

#Բագրատ_Սրբազան-ի քարոզը

Առաքյալների միասիրտ ու միախորհուրդ լինելու, համբերատար, անկասկած և անկասկածելի վստահ սպասումը, տրված խոստումի հանդեպ ունեցած անքննարկելի հավատքը միջոց դարձավ այն հաղթական ընթացքի, որ ընդամենը 12 հոգի իրենց շրջապատող համախոհներով կարողացան աշխարհը նվաճել։

Նեղություններ եք կրելու, հալածանքներ եք տեսնելու, անարգվելու եք, այսօրվա բառով ասած՝ պիտակավորվելու եք, ցեխարձակումներ եք ունենալու, զրկվելու եք տարբեր տեսակի հնարավորություններից և միջոցներից, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Եվ եթե ես եմ հաղթել, ուրեմն նաև դուք եք հաղթել։

Այդ հաղթությունը միայն իմը չէ, ես բերում եմ այդ հաղթությունը, բայց այդ հաղթելու մեջ ապրելու հրավերը բոլորին է ուղղված։

Եվ տեսեք, խաղաղության ու հաղթության մասին է խոսում մեր Տերը, չի բաժանում իրարից։ Առանձին խաղաղություն գոյություն չունի, եթե նրա հիմքում չկա արդարությունն ու պարուրված չէ ճշմարտությամբ։

Եվ այդ խաղաղության փոխանցողն ու բերողը պետք է այդ արդարության և ճշմարտության կրողը լինի, որպեսզի կարողանա նաև հաղթել և հաղթանակած վիճակում փոխանցել այն խաղաղությունը, որն ինքը ունի։

Պարտված, կորացած, արդարությունն ու ճշմարտությունը սեփական մեկնաբանությամբ մատուցած երևույթն ու անձը չի կարող խաղաղություն ոչ ինքը ունենալ, ոչ էլ փոխանցել ու ոչ էլ դառնալ այդ խաղաղության պաշտպանն ու երաշխավորը, որովհետև ինքը չունի, որովհետև իրեն այդպես չեն ընկալում ու տեսնում։

Մեր կյանքն այսօր աղետներով, ողբերգություններով ուղեկցվող կյանք է, թե՛ ամբողջ աշխարհի իմաստով, թե՛ մեր հայրենիքում, այն կենսատարածքում, որը մեր ժառագնությունն է, ոչ սոսկ բնակավայր լինելով, այլ մեր ինքնությունն արտահայտելով։

Մենք այսօր մեր միջավայրում ապրում ենք անպատիվ ժամանակներում, ապրում ենք ստի սնուցմամբ, թշնամության քարոզով, ատելության գործնական դրսևորումներով, որոնք դարձել են մեր միջավայրի և մեր լայն կյանքի սկզբունքներն ու մշակույթը, որոնք լրիվ հակադիր են ու հակադարձ թե՛ մարդկային որակին ու արժեքին, թե՛ Աստվածային պատգամին ու օրհնությանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ