19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Համացանցային ծանոթության արդյունքները՝ ապագա «կինը» տղամարդ է եղել.

Oddity Central-ի փոխանցմամբ՝  Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է:

Համացանցային ծանոթության արդյունքում ինդոնեզացին առաջին հանդիպմանն իսկ սիրահարվել է:

Տղամարդը խոստովանել է, որ իր «հարսնացուն» որոշ տարօրինակություններ ուներ, բայց իր մտքով երբեք չէր անցել, որ նա իրականում ծպտված տղամարդ է:

Իրեն  Ադինդա Կանզա Ազզահրա ներկայացնող տղամարդը միշտ փորձում էր թաքցնել դեմքը՝ օգտագործելով հիջաբ, բայց տղամարդը դրան ուշադրություն չէր դարձնում:

Զույգն առանձին պսակադրության  արարողություն է կատարել Վանգունջայա գյուղի կրոնական առաջնորդի օգնությամբ:

Այնուամենայնիվ, նույնիսկ ամուսնությունից հետո Ադինդան անընդհատ թաքցնում էր իր դեմքն ամուսնուց, և անընդհատ հրաժարվում էր ամուսնական պարտականությունների կատարումից:

Նարինգգուլի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը լրագրողներին ասել է, որ տղամարդն իսկապես կանացի տեսք ուներ, երբ շպարվում էր, ինչը հեշտացնում էր նրա՝

որպես կին ձևանալը։

Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի հաղորդմամբ՝ տղամարդը իսկապես կանացի ձայն ուներ, ինչպես նաև ամուսնական նկարներին նայելիս կնոջ էր նման:

Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը սիրո անվան տակ գումար է շորթել:

Այժմ նրան սպառնում է 4 տարվա ազատազրկում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ