08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 778. /Տեսանյութ/

Ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը ոչնչացրել են Կիևի մերձակայքում գտնվող խոշոր էլեկտրակայանը և հարվածել Ուկրաինայի մի քանի շրջանների էլեկտրակայաններին։

Ռմբակոծության հետևանքով ամբողջությամբ ավերվել է մայրաքաղաքի մոտ գտնվող Տրիպիլսկա ածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը,

հայտնել է գործարանը ղեկավարող ընկերության բարձրաստիճան պաշտոնյան:

Ուկրաինայում խորհրդարանն ընդունեց մոբիլիզացիայի մասին վիճահարույց նոր օրենքը, քանի որ կարիք կա համալրել զինվորականների նոսրացող շարքերը:

Օրենքը կհեշտացնի երկրում զորակոչի ենթակա յուրաքանչյուր տղամարդու նույնականացումը, քանի որ  շատերը խուսափել են զորակոչից:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ անօդաչու սարքերի հարձակումները Ռուսաստանի կողմից գրաված Զապորոժժիա

ատոմակայանի վրա պետք է դադարեցվեն՝ պատերազմի «նոր և խիստ վտանգավոր» փուլ բացելու վտանգի պատճառով։

Գրոսսին ելույթ էր ունենում իր գործակալության 35 երկրների Կառավարիչների խորհրդի հատուկ նիստում՝ քննարկելու հարձակումները:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ