23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պաիսիոս Աթոսացին  երեխաների ընկերների մասին.

– Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»:

– Կարիք չկա (դյուրությամբ) դատել:

Շատ պատճառներ կան:

Աշխարհիկ, ուշադրությունից զուրկ կյանքով ապրող երեխաները, տեսնելով հոգևոր ու առաքինի կյանքով ապրող երեխաներին՝ դիմակազերծվում են և ուզում են նրանց էլ

իրենց ետևից տանել դեպի այն կյանքը, որով իրենք են ապրում:

Մի անգամ, ճանապարհով երկու տղաներ էին գնում:

Հանկարծ, նրանցից մեկը սայթաքեց և մի կեղտոտ ջրափոսի մեջ ընկավ:

Նրա հագուստն ամբողջովին կեղտոտվեց:

Քիչ անց, երբ մի քիչ առաջացան ու մեկ այլ ջրափոսի մոտով էին անցնում՝ նա իր ընկերոջը հրեց ջրափոսի մեջ, որպեսզի նա էլ կեղտոտվի:

Տղան այդպես վարվեց, որովհետև իրեն անհարմար էր զգում, որ ինքն աղտոտված է, իսկ ընկերը՝ մաքուր:

Ընկերախմբերը երեխաների վրա հսկայական ազդեցություն են ունենում:

Մանուկ հասակից իմ մեջ բնածին սեր կար:

Այն իմ էության մեջ էր:

Երբ ջորիներով ինչ-որ տեղ էինք գնում, աշխատում էի կենդանու վրա իմ հասակակիցներին նստեցնել, իսկ իմ ուսերին կրտսեր եղբորս էի առնում:

Մի անգամ, երբ եղբայրներիցս մեկը թռչուն սպանեց, ես շատ տխրեցի ու բարկացա նրա վրա:

Հետո վերցրեցի այդ թռչունն ու լաց լինելով թաղեցի նրան:

Ես իմ հասակակիցների հետ էի ընկերություն անում:

Մենք անտառ էինք գնում, աղոթում էինք, Սրբերի վարքն էինք կարդում, պահք էինք պահում:

Հետո այդ երեխաների մայրերն սկսեցին արգելել նրանց ինձ հետ շփվել:

«Մի՛ շփվեք նրա հետ,- ասում էին,- Նա ձեզ թոքախտով կվարակի»:

Այդպես երեխաներն ինձ թողեցին ու ես ինձ միայնակ զգացի:

Դրանից բացի, նրանք ինձ ծաղրում էին՝ ամեն կողմից բղավելով. «Վանական, վանական»:

Նրանք իմ կյանքը տառապանքի վերածեցին:

Եվ ես այլևս չէի կարողանում նրանց ծաղրուծանակը տանել:

Այդժամ որոշեցի.

«Ավելի մեծ երեխաների հետ ընկերություն կանեմ և կձևացնեմ (կարծես թե նրանց պես եմ ինձ պահում)»:

Եվ ահա ես սկսեցի տարիքով ավելի մեծ պատանիների հետ ընկերություն անել:

Ես մի ռետինե երիզ գտա ու պարսատիկ սարքեցի ինձ համար:

Նախ, ես միայն երիզն էի ձգում՝ ձևացնելով, թե ուզում եմ կրակել:

Հետո ես կոտորակ ճարեցի ու դարձա պարսատիկով ամենադիպուկ կրակողը:

Եվ ահա մի անգամ, ինձ բավարար եղավ միայն մի թռչնի կրակել և նրան սպանված տեսնել. ես մի ակնթարթում ուշքի եկա:

Թե՛ ռետինե երիզները, թե՛ կոտորակը մի կողմ նետեցի ու ասացի ինքս ինձ.

«Երբ քո եղբայրը թռչուն սպանեց, դու լաց էիր լինում ու նախատում էիր նրան դրա համար:

Իսկ ինքդ մինչև ո՞ւր գլորվեցիր:

Դու թռչուններ ես սպանում և կամաց-կամաց կհասնես այնտեղ, որ կսկսես կենդանիներ էլ սպանել»:

Եվ իսկապես, եթե ես շարունակեի այդպիսի կյանք վարել, ապա պարսատիկով կրակելուց հետո կանցնեի կենդանիների որսին և դեռ ինքս էլ նրանց կաշին կհանեի:

Սկզբնապես նուրբ ու զգայուն հոգի ունեցող մարդն ինչպիսի՜ չարության կարող է հասնել:

Դա կարող է այն դեպքում պատահել, երբ նա անուշադիր լինի ու տարվի վատ ընկերախմբերով:

Իսկ բարի ընկերախմբերը մեծ օգուտ են տալիս:

Աստված մարդկանց զանազան շնորհներով է օժտել:

Մարդն ինչպես ուրիշի անբարոյությունն է տեսնում, այնպես էլ կարող է ուրիշի առաքինությունը տեսնել և ընդօրինակել դրան:

 

Պաիսիոս Աթոսացի,  «Ընտանեկան Կյանք».

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ