23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հարց քահանային. Ինչպե՞ս է մարդն ավանդում հոգին և ավանդելուց հետո ինչպիսի՞ն է լինում:

Սուրբ Գրիգոր եռամեծ վարդապետն այսպես է գրում.

«Երբ Սուրբ Կույս Մարիամը հրեշտակից իր վերափոխման ավետիսն իմացավ,

իր մոտիկներին հավաքեց և փրկության վերաբերյալ նրանց շատ բաներ ուսուցանեց»:

Այս ուսուցանածներից մեկն էլ քո հարցի պատասխանն է, որ ասում է՝

երկու հրեշտակ՝ մեկը՝ չար, մյուսը՝ բարի, գնում են մարդու հոգին առնելու:

Երբ մարդու մահվան օրն ահեղ ու սարսափելի է, չար հրեշտակն է մոտենում

և նեղն ընկած հոգին պահանջում:

Այդ ժամանակ չար դևերը ևս մոտենում են:

Եվ եթե մեռնողը սուրբ լինի հոգով, մարմնով ու զգայությամբ,

ապա բարի հրեշտակը կուրախանա և որպես բարեկամ ու սիրելի՝ կողջունի նրան:

Չար դևերը տրտմությամբ կհեռանան,

իսկ հրեշտակը հոգին կառնի ու քաղցրությամբ կբռնի երկնքի ճանապարհը:

Հիրավի, օդային չար դևերն առջևն են դուրս գալիս, որպեսզի վրան մեղքերի արատ գտնեն:

Երբ չեն կարողանում գտնել, ետ են դառնում՝ հրեշտակից ամաչելով:

Սուրբ հրեշտակը տանում է այն հոգին Աստվածության Աթոռի առջև և երկրպագել տալիս:

Ապա տանում և դնում է արդարների կարգը, որը Պողոս առաքյալն անվանում է

«Կատարյալ անդրանիկների ոգիներ» և այնտեղ է մնում մինչև դատաստանի օրը՝

անմահության հույսով լցված, երբ պիտի յուրաքանչյուրին հատուցում լինի՝

ըստ կատարած գործերի:

Դավիթն ասում է.

«Քեզ սպասում են արդարները, մինչև հատուցես»:

Բայց միջակ արդար եղողների հոգին, որ քիչ հանցանք ունի, իր նման հոգիների կարգն է դնում,

որոնք հույս ունեն դատաստանի օրն արժանանալ Աստծո ողորմությանը՝

Սուրբ Եկեղեցու աղոթքների օժանդակությամբ:

Եթե հոգին շաղախված է մեղքով, բարի հրեշտակը տրտմում է,

իսկ չար դևերն ուրախանում են, որովհետև հավիտենապես պիտի տանջեն այդ հոգին:

Բայց այն հրեշտակը, թեպետ կամքից ակամա, սակայն Աստծո հրամանի

համաձայն է ավանդել տալիս հոգին և սոսկալի մի կերպարանք է ցույց տալիս նրան՝

ինչպես թագավորի կողմից ուղարկված դահճինն է, երբ պիտի տանջի չարագործներին,

որի համար և չար հրեշտակ է կոչվում:

Դավիթը գրում է. «Ուղարկեց նրանց տանջանքներ չար հրեշտակի ձեռքով»:

Բայց ոչ թե բնությամբ է չար հրեշտակը, այլ չարաչար տանջանքների համար է չար անվանվում:

Իսկ դևը հոգի ավանդել տալու իշխանություն չունի:

Երբ չար հոգին բաժանվում է մարմնից, հրեշտակը վերցնում է այն և օդ բարձրանում:

Այդ ժամանակ նրան դեմ են դուրս գալիս դևերի գնդերը, ուրախանում այդ կորած հոգու համար

և կամենում հափշտակել սուրբ հրեշտակի ձեռքից:

Նրա բոլոր չար գործերը բացահայտում են՝ ասելով, թե իրնցն է այդ հոգին,

իրենց կամքին է հետևել, որի համար Հովհաննես Ավետարանիչն իր ննջման աղոթքի մեջ

ասում է. «Երբ ես գամ քեզ մոտ, հուրը կընկնի, հնոցը կշիջի, կամաչեն չար հրեշտակները»:

Տանջանքի գործիքներ են պատրաստում, կրակի բոց հանում, սաստիկ սառնամանիք ցույց

տալիս, որ մեղավոր հոգին իմանա, թե այդ ամենը պիտի պատահի իրեն՝

դատաստանի օրը, և ապա հրեշտակը հեռացնում է դրանք:

Մեղավոր հոգին չի արժանանում երկինք բարձրանալուն և Աստծուն երկրպագելուն,

այլ հրեշտակը տանում է մյուս չարագործ հոգիների մոտ,

ուր ողբով ու կոծով սպասում է հավիտենական տանջանքների:

Թեև իրենց չար գործերի համար կատարյալ պատժի չեն արժանանում,

բայց չարչարվում են անտանելի տրտմությամբ:

Իսկ արդարները փառքի և պսակի հույսով են միշտ ուրախանում ու հանգստանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ