26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուրբ Պաիսիոս Աթոսացին քնի մասին

– Հա՛յր, աղոթելիս ինչո՞ւ է հաճախ քունս տանում:

– Սառն ես ապրում: Թուլացել ես և այժմ պետք է հավաքվես:

Մի՞թե կարող ես հանգիստ քնել, երբ հուզված ես և անհանգստանում ես որևէ բանի մասին:

Ի նշան երախտագիտության մարդը կարող է գիշերը չքնել և աղոթել իր բարերարի համար:

Իսկ այնուհետև նա պետք է մտածի.

«Ինձ բարիք գործած մարդու համար գիշերը չքնեցի, իսկ մի՞թե Աստծու համար, Ով հանուն ինձ խաչվեց, արթուն չեմ մնա»:

– Հա՛յր, իսկ քնկոտությունը կարո՞ղ է ֆիզիկական թուլության հետևանքը լինել:

– Այո՛, քնկոտությունը երբեմն և՛ գերհոգնածությունից է լինում, և՛ արյան ցածր ճնշումից, և՛ ջերմիջեցումից և այլն:

Պետք է պատճառը փնտրել և համապատասխանաբար գործել:

– Հա՛յր, իսկ ինչպե՞ս է պատահում, որ մարդը ջերմեռանդորեն աղոթում է, սակայն քունը նրան պատում է:

– Եթե մարդն իրականում շատ է անհանգստանում ինչ-որ բանի համար, ապա նրա մոտ քնկոտություն չի առաջանում:

Բայց և ինքդ պետք է փոքր-ինչ հարկադրես քեզ:

Եթե խցում ես աղոթում, ապա ջրով լվացվիր, որպեսզի քունը փախչի:

– Գիշերային հսկման ժամանակ սարսափելի ուզում եմ քնել, ի՞նչ անեմ:

– Պայքարի՛ր քնի հետ:

Քանի որ մարդը եկեղեցում հոգեպես խաղաղվում է, իսկ մարմնով հոգնում, ապա քունն էլ տանում է:

Սակայն եթե դրան չես տրվում, ապա քունը չի դիմանում և նահանջում է:

Իհարկե մեկ-երկու ժամից կրկին սկսում է գրոհել.

այդ քունն ավելի կպչուն է և դժվար է այն թոթափել, բայց եթե ջանք գործադրես, ապա այն նույնպես կնահանջի:

Իսկ եթե այդ երկրորդ քարավանն էլ հեռացավ, ապա վերջ, քունն այլևս սարսափելի չէ քեզ համար:

– Հա՛յր, գիշերային հսկման ժամանակ կարող եմ անգամ երկու ժամ պայքարել քնի դեմ:

– Իսկ ինչո՞ւ քունը չուղարկես այնտեղ, որտեղ դրա կարիքը կա՝ հիվանդանոցներ, հոգեբուժարաններ:

Ասա՛. «Տե՛ր, քունն ուղարկիր նրանց, ովքեր չեն կարողանում քնել կա՛մ ցավի, կա՛մ նյարդային գրգռվածության պատճառով»:

Քունը սպեղանու վերածիր և աղոթքի միջոցով ուղարկիր նրանց, ովքեր չեն կարողանում քնել և տառապում են, իսկ ինքդ զօր ու գիշեր փառաբանիր Աստծուն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ