22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամանորյա հրաշքներ իրագործող Սանտա Կլաուսը

Ամանորյա հրաշքներին բոլորն են հավատում, բայց ամենից շատ, թերևս, երեխաներն են անհամբերությամբ սպասում այդ օրվան, որ Ձմեռ պապիկից ստանան իրենց ցանկալի ամանորյա նվերները:

Ամանորի տոները մի ժամանակահատված են, երբ բոլորս սկսում ենք հավատալ հրաշքների, փորձում ենք դառնալ ավելի բարի, ուշադիր, հոգատար միմյանց նկատմամբ և այդ ամենը արտահայտում ենք ամանորյա նվերների միջոցով:

Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու քրիստոնեական ավանդույթը ծնունդ է առել ավետարանական այն պատմությունից, երբ արևելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին:

«Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին նրան.և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթեոս 2:11):

Երբ ասում ենք Ամանոր, առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, հրաշագործ բարի Ձմեռ պապի կերպարն է, որը գալիս է մեծ պարկը շալակին և նվերներ բաժանում մանուկներին:

Ո՞վ է այդ հրաշագործ բարի պապիկը, որ ամեն տարի այցելում է մեզ, ինչու՞ են տարբեր երկրներում նրան տարբեր անուններով կոչում:

Նա, ում մենք Ձմեռ պապ ենք անվանում, աշխարհին ավելի հայտնի է Սանտա Կլաուս անվամբ:

3-րդ դարի վերջին Փոքր Ասիայում գտնվող հնագույն Լիկիայի Պատարի քաղաքում ազնվական ծագում ունեցող հարուստ վաճառական Թեոփանեսի ընտանիքում որդի ծնվեց, ում ծնողները, որպես բարեպաշտ հավատացյալներ, կնքեցին Նիկողայոս քրիստոնեական անվամբ, որը նշանակում է ժողովրդի հաղթող:

Աստծո մեծ սիրեցյալը կյանքում շատ անգամներ առիթ ունեցավ հաղթահարել մարդկային չարությունը:

Փոքր հասակում կորցնելով ծնողներին՝ մեծանում է իր հորեղբոր՝ Նիկողայոս եպիսկոպոսի խնամակալությամբ, ով էլ հետագայում նրան քահանա է ձեռնադրում:

Հետևելով ավետարանական այն խոսքերին, որում ասվում է՝

«Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր, ինչ-որ ունես և տու՛ր աղքատներին. Այդպիսով երկնքում պիտի գանձ ունենաս. ապա վերցրու՛ խաչդ և հետևի՛ր ինձ» (Մարկոս 10:21):

Նա հենց այդպես էլ վարվում է՝ վաճառում է իր ողջ ունեցվածքը և բաշխում աղքատներին:

Սուրբ Նիկողայոսի բարեգործությունների մասին շատ ավանդազրույցներ կան, որոնցից, թերևս, ամենահայտնին հետևյալն է:

Մի աղքատ քաղաքացի ամուսնության տարիքի երեք դուստր ուներ:

Դրամ չունենալու պատճառով՝ ի վիճակի չէր նրանց օժիտ տալ և ամուսնացնել:

Ս. Ծննդյան տոնին նախորդող մի երեկո, վերադառնալով եկեղեցում ժամերգությունից, եպիսկոպոսը պատահաբար լսում է՝ ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացված գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել:

Իմանալով այդ մասին՝ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող մի երեկո Նիկողայոսը ծխնելույզից դրամով լի քսակ է գցում, որն ընկնում է կրակի մոտ չորացող ավագ դստեր գուլպայի մեջ:

Այդպիսով նա փրկում է այդ ընտանիքը սովից և հոգևոր կործանումից: Հետագայում նա շարունակում է իր գաղտնի բարեգործությունները Սուրբ Ծնունդի նախօրեին՝ կարիքավոր մարդկանց դռան առջև դրված կոշիկներում դրամ կամ ուտելիք թողնելով:

Իր հրաշալի արարքով Սուրբ Նիկողայոսը սկիզբ է դնում Սուրբ Ծննդյան տոներին կոշիկներում կամ գուլպաներում նվերներ դնելու գեղեցիկ ավանդույթին:

Մարդիկ հագնում էին եպիսկոպոսի հանդերձանք և նվերներ բաժանում երեխաներին:

Աստիճանաբար հոգևորականի կերպարը երեխաների պատկերացումներում վերափոխվեց բարի պապիկի կերպարի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ