24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թաղոտի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Թաղոտ գյուղի հյուսիսային եզրին։

Կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։

Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1841 թվականից։

Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան՝ երկու ավանդատներով։

Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Մուտքը բացվում է հարավից, լուսավորությունը ստանում է 6 լուսամուտներից։

Կառուցված է անմշակ և կիսամշակ քարով և կրաշաղախով, մուտքի, լուսամուտների եզրամասերը, անկյունաքարերը և որմնակամարները սրբատաշ են։

Հարավային պատին, մուտքից վերև պահպանվել է մի նվիրատվական արձանագրություն․

«Հիշատակ է. այս շուրջառս ընծայեց Սուրբ Հովհաննէս եկեղեցի Թաղոդ գեղջ Յովակիմի Անդոնեան»։

Եկեղեցու հարավային պատի մոտ պահպանվել են երկու արձանագիր տապանաքարեր, որոնցից մեկը կերտվել է գյուղի ծխատեր քահանայի ՝ Տեր Մելիքսեթի որդու տեր Գասպարի հիշատակին՝

« Այս է տապան տէր Միլիքսեթի որդի տէր Քասպարին, թվին ՌՃՂ (1741)»,

իսկ մյուսը՝ «Այս է տապան Եղիազարի որդի Հախնազարին, թվին ՌՃՁ (1731)»։

Օկուպացված է Ադրբեջանի կողմից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ