24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են գերեզման գնում յոթերորդ և քառասուներորդ օրերին՝ ըստ եկեղեցական կանոնի

Թաղումից հաշվված 7-րդ օրն ընդունված է նշել որպես հիշատակության օր, քանի որ Աստված 6 օրերի ընթացքում է ստեղծել երկիրը, երկինքը, ավարտել Իր արարչագործությունը և «Աստված օրհնեց յոթերորդ օրը, որովհետև այդ օրը Նա հանգստացավ Իր այն բոլոր գործերից, որ սկսել էր արդեն»:

Այդ խորհրդով էլ Եկեղեցու կողմից սահմանվել է 7-ի խորհուրդը, որով հանգուցյալի մարմինն իր վերջնական հանգստությունն է գտնում հողում:

Քառասունքի խորհուրդը հիմնականում սգո շրջան է հանգուցյալի հարազատների համար, քանի որ չի կարելի անվերջ սգալ, պետք է կարողանալ հաղթահարել կորցրած հարազատի սուգը և առանց հուսահատության գիրկն ընկնելու՝ շարունակել կյանքի բնականոն ընթացքը։

Քառասունքը հաշվում են մահվան օրվանից՝ այդ օրը համարելով առաջին օր, և քառասուներորդ օրը նշում քառասունքը։

Պետք է նշել նաև, որ անհրաժեշտ է հանգուցյալի համար հոգեհանգստի կարգ կատարել:

Աստվածաշնչում՝ Մակաբայեցիների գրքում էլ նշվում է մեռյալների համար աղոթքի անհրաժեշտությունը (Բ Մակաբայեցիներ 12:43-46):

Մահացածի համար աղոթքն անհրաժեշտ է հենց աղոթողի համար, քանի որ երբ հեռանում է հարազատ մեկը, առաջ է գալիս բնական կորուստի զգացմունք, որից անձը խորը տառապանք է ապրում:

Հարազատը, ով մահացել է, շարունակում է ապրել, բայց այլ աշխարհում:

Ննջեցյալի համար աղոթքի շնորհիվ չի խզվում կապը մահացածի հետ, այլ զգալի է դառնում նրա ներկայությունը և այն, որ նա չի հեռացել իր հարազատներից, ու նրանց միջև եղած կենդանի կապը պահպանվել է:

Աշխարհից հեռացած մարդը զրկվում է այն ամենից, ինչ իրեն տվել էր աշխարհը, մնում է միայն իր անմահ հոգին:

Այն, ինչ որ նա ձեռք էր բերել երկրի վրա, մնում է այնտեղ:

Իսկ հոգին գնում է այլ աշխարհ, ուր դատվելու է Աստծո կողմից ողորմությամբ և արդարությամբ:

Մահացածն Աստծո առջև պատասխան է տալու իր բոլոր արարքների համար, իսկ երկրի վրա մնացած իր հարազատները աղոթելով խնդրում են Աստծո անչափելի ողորմությունն իրենց ննջեցյալի համար:

Մենք աղոթում ենք մեր ննջեցյալների համար, քանի որ սիրում ենք նրանց։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ