Ադրբեջանցուն մտրակել են սեռական ոտնձգության համար
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տվյալներով՝ Մոսկվայում Սաուդյան Արաբիայից ժամանած կինը ոստիկաններին խնդրել է մտրակել ադրբեջանցուն, որն, ըստ նրա, դարպասել է իրեն մայրաքաղաքի շուկաներից մեկում:
Նադա-Աբդուլլահը պատմել է, որ շուկայում՝ կրպակներից մեկի մոտ, վաճառողը սկսել է ձեռք գցել իրեն, երբ ինքը փորձել է մորթյա գլխարկը:
Կինը անմիջապես վայր է գցել գլխարկն ու վազել ոստիկանության բաժանմունք։
Նա իրավապահներին պատմել է կատարվածի մասին և առաջարկել պատժել նրան այնպես, ինչպես դա անում են իր հայրենիքում՝ անխնա մտրակել հրապարակում։
Ոստիկանները բացատրել են, որ կինը Սաուդյան Արաբիայում չէ և Ռուսաստանում նման պատիժներ չկան։
Իրավապահները հարցաքննել են ադրբեջանցի վաճառողին։
Վերջինս արդարացել է, որ պարզապես ձեռքով ակտիվ շարժումներ է արել ու պատահաբար դիպել աղջկա ազդրին։