08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հերթական օգնությունը Ուկրաինային

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն նոյեմբերի 25-ին ժամանել է Կիև։

Նա կհանդիպի Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ տեղեկանում ենք X սոցիալական ցանցում Բերսեի հաղորդագրությունից։

«Հիմնական ուշադրության կենտրոնում է Ռուսաստանի նվաճողական պատերազմի ազդեցությունը պարենային գլոբալ անվտանգության վրա և Շվեյցարիայի երկարաժամկետ աջակցությունն Ուկրաինային», – գրել է Բերսեն:

Շվեյցարիայի նախագահը լուսանկար է հրապարակել նաև Կիևի երկաթուղային կայարանից։

Ուկրաինայի, Լատվիայի նախագահների և Լիտվայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բերսեն հայտարարեց, որ Շվեյցարիան Ուկրաինային ավելի քան 100 միլիոն եվրո օգնություն կփոխանցի։

Միջոցները կօգտագործվեն ականազերծման և սննդի համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ