20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Երկու աթոռի վրա նստելու փորձը դեռ ոչ մեկին օգուտ չի տվել». Զախարովան` Փաշինյանին

Ռուսաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը և Երևանին արևմտյան սպառազինության մատակարարումը դիտարկում է որպես «նույն շղթայի օղակներ», ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երկու աթոռի վրա նստելու» փորձը, ընդգծել է վարչության ներկայացուցիչը, ոչ մեկին օգուտ չի տվել:
«Մենք դիտարկում ենք Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումները, այսպես կոչված,… Հայաստանի «եվրոինտեգրումը» կամ «ոչ դաշնակցային կարգավիճակը», արևմտյան զենքի մատակարարումների ընդլայնումը հանրապետությանը, Երևանի հանկարծակի, այսպես կոչված, «բարեկամությունը» Կիևի ռեժիմի հետ` որպես մեկ շղթայի օղակ»,- նշել է Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է, որ նշված «շղթան» կարող է հանգեցնել երկրի «ստրկացմանը», իսկ Երևանի նկատմամբ Արևմուտքի գործողությունները կապված են ուկրաինական ուղղությամբ քաղաքականության ձախողումների հետ։
«Ուկրաինայում արևմտյան պլանը իսպառ ձախողվել է, այն հիմա էլ նույն կերպ գազանաբար բռնել է Հայաստանի կոկորդից»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Սկզբնաղբյուր՝ asekose.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ