Մեքենա թալանելու ամենաանհաջող փորձը. գողն իրեն նոկաուտի է ենթարկել /վիդեո/
Մեքենա թալանելու ամենաանհաջող փորձը գողի համար նոկաուտով է վերջացել: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է երիտասարդը փորձում քարով ջարդել մեքենայի ապակին: Սակայն քարը հետ է շպրտվում մեքենայից ու կպնում ուղիղ տղամարդու գլխին` նրան նոկաուտի ենթարկելով, հայտնում է Вести.Ру-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Իռլանդիայի Դրոեդ քաղաքում: Երբ տեսանյութը հայտնվել է համացանցում, մեքենայի տերը տեսել է այն եւ անմիջապես գնացել ոստիկանություն: