08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նեմցովի ընկերուհին մանրամասներ է պատմել նրա սպանությունից

Հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով գլխավոր վկա, կիեւցի 23-ամյա մոդել Աննա Դուրիցկայան, ով Նեմցովի սիրուհին է, ոստիկաններին սկզբում չի կարողացել օգտակար տեղեկատվություն տալ սպանության մանրամասների վերաբերյալ` ասելով, թե շոկի պատճառով հիշողությունը մասնակի կորցրել է:

Սակայն վերջին լուրերի համաձայն` Դուրիցկայան Дождь հեռուստաընկերության հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել: Նա ասել է, որ հանցագործը կրակելու պահին գտնվել է իր թիկունքում:

«Երբ շրջվեցի, բաց գույնի մեքենա տեսա»,- ասել է նա:

«Ընթրիքից հետո մենք Բորիսի հետ գնում էինք նրա տուն: Ոչ մի կասկածելի բան տեղի չէր ունենում….: Դեպքից հետո ես ձյուն մաքրող մեքենայից օգնություն խնդրեցի, ասացի, որ ոստիկանություն զանգի»,- պատմել է մոդելը:

Դուրիցկայան նաեւ ասել է, որ չի մասնակցի Նեմցովի հուղարկավորությանը:

Տեղեկություններ կան նաեւ, որ Աննա Դուրիցկայան հրաժարվել է ստի դետեկտորի վրա ցուցմունք տալ` ասելով, որ առանց այն էլ հոգեպես ծանր վիճակում է գտնվում, իսկ դետեկտորը հավելյալ սթրես է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ