24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մոսկվայի կենտրոնում հայ գործարար է սպանվել /վիդեո/

Մոսկվայի կենտրոնում` Տվերսկայա փողոցի վրա, նախօրեին ազգությամբ հայ գործարար է սպանվել: Ինչպես պարզել է LifeNews-ը, Մաքսիմ Միրզոյանցի վրա հարձակվել ու դանակահարել է նրա հին ծանոթը, ով հոգեկան հիվանդ է: Գործարարը տեղում մահացել է:

Ինչպես ավելի ուշ պարզվել է, Միրզոյանցը Տվերսկայայի վրա գտնվող հագուստի խանութներից մեկի սեփականատերն էր, խանութի մոտակայքում էլ տեղի է ունեցել սպանությունը:

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել նաեւ, որ Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ իր ծանոթն իրեն պարբերաբար սպառնում է, նա մի քանի անգամ հարձակվել է գործարարի վրա: Տղամարդու հարազատները նրան հոգեբուժարան էին տարել, սակայն վերջինը դուրս է եկել այնտեղից ու գնացել Միրզոյանցի խանութ, որի մերձակայքում էլ տեղի է ունեցել սպանությունը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ