23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սկանդալային պաշտոնական համբույր, որի համար նախարարը ներողություն է խնդրել

Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանը հինգշաբթի Եվրամիության Բեռլինում ընթացող նախարարների գագաթաժողովում փորձել է համբուրել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին, տեղեկացրել է Bild-ը, ինչի համար ստիպված է եղել ներողություն խնդրել:

Ռադմանը սկզբում բռնել է գերմանացի գործընկերուհու ձեռքը, իսկ հետո այնպիսի շարժում արել, ասես թե ցանկանում է համբուրել Բերբոքի շուրթերը, գրել է թերթը՝ հղում կատարելով գագաթաժողովից արված լուսանկարին։ Սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարը արագ շրջվել է։

Ինչպես հավաստիացնում է Bild-ը, իրականում այդ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը ուշացել է ֆոտոսեսիայից։ Ռադմանն այդ կերպ ցանկացել է ողջունել գործընկերոջը, որովհետեւ այդ ընթացքում բոլոր նախարարներն արդեն միմյանց ողջունել էին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ