«Քեզ էլ սոբչուխա կթաղենք». Նեմցովից հետո հերթը Սոբչակի՞նն է

Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Twitter սոցիալական կայքով սպառնալիքներ է ստացել այն բանից հետո, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին մեկնաբանություններ է արել:
Սոբչակին սպառնացել են մասնավորապես ասելով` «Քեզ էլ սոբչուխա կթաղենք», «Դու հաջորդն ես, Սոբչակ» եւ այլն, գրում է Znak.com-ը:
Հատկանշական է, որ Նեմցովի օգնականը հայտնարարել է, որ Նեմցովը վերջերս սպառնալիքներ էր ստանում սոցկայքերի միջոցով: