14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մոսկվայում սպանվել է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը /ֆոտո, վիդեո/

Մոսկվայի կենտրոնում այս գիշեր սպանվել է ռուս հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Վարձու մարդասպանը 6 անգամ կրակել է 55-ամյա քաղաքական գործչի վրա, սակայն նրան 4 գնդակ է դիպել: Գնդակներից մեկը կպել է նրա սրտին, Նեմցովը տեղում մահացել է, հայտնում է Lifenews.ru-ն:

Նեմցովի վրա կրակել են, երբ վերջինը զբոսնում էր ընկերուհու` Ուկրաինայի քաղաքացուհի Աննա Դուրիցկայայի հետ: Մարդասպանը դեպքի վայրից հեռացել է սպիտակ մեքենայով, ինչը ֆիքսել են մոտակայքում առկա քաղաքական գործիչները:

Ոստիկանությունը սպանության առթիվ քրեական գործ է հարուցել, այժմ մի քանի վարկած է քննարկվում, որոնցից մեկով` Նեմցովի սպանության պատճառ կարող էին դառնալ գումարները, որոնք քաղաքական գործիչը ստանում էր դրսի աղբյուրներից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բորիս Նեմցովի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքին եւ հարազատներին, նա հանձնարարել է իրավապահ ուժերից կազմված հատուկ խումբ ստեղծել` սպանությունը բացահայտելու համար:

55-ամյա Նեմցովը քաղաքականությամբ սկսել է զբաղվել 1990-ականներից, երբ դարձել է պատգամավոր:

200 թվականին Նեմցովը ստեղծեց «Ազգային ազատություն» ընդդիմադիր կուսակցությունը, իսկ 2013-ին նա ընտրվեց Յարոսլավսկի շրջանի Պետդումայի պատգամավոր:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ