21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աղոթքի նախապատրաստություն

Աղոթքին նախապատրաստվելը նաև Աստծու պատվիրանները պահելու մեջ է։ Վանեք կրքերը՝ դատապարտելը, բարկությունը և այլն, սակայն վանեք մեղմորեն։ Ուզում եմ ասել՝ միանգամից մի նետվեք չարի վրա, ավելի լավ է, ատելով կիրքը՝ սիրով դարձեք դեպի Աստված։

Ջերմացրեք ձեր սիրտը՝ սթափեցնելով ձեզ շարականներով, Դավթի սաղմոսներով։ Յուրացրեք Սուրբ Գիրքն ու Եկեղեցու սուրբ հայրերին։ Ձեր հոգին այդպիսով կդառնա հեզ, կսրբագործվի, կդառնա նրբազգաց ու պատրաստ կլինի լսելու Աստվածային հայտնությունները, սրտին ուղղված ուղերձները ։

Շնորհը ձեզ կայցելի աստիճանաբար։ Ուրախություն կապրեք։ Կսկսեք ապրել խաղաղությամբ, և այդժամ ավելի ուժեղ կդառնաք Աստծու շնորհով․ չեք զայրանա, չեք նյարդայնանա, վիրավորվի, դատի, բոլորին կսկսեք ընդունել սիրով։

Կունենաք այն, ինչի մասին ասում է Պողոս առաքյալը․ «Սերը չի ամբարտավանանում․․․ անվայել վարմունք չի ունենում․․․ անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ․ 13։4-8)։

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ