16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը նախօրեին 51 կողմ, 17 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև, տեղեկացնում է asbarez.com-ը:

Այսպիսով, Հարավային Դակոտան դարձավ 43-րդ նահանգը, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Ներկայացուցիչների պալատի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հարավային Դակոտայում 2015թ-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակման տարի եւ կոչ է արվում ԱՄՆ կոնգրեսին և նախագահին պաշտոնապես ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունը, այն, որ հայերի, հույների և այլ քրիստոնյաների նկատմամբ իրենց պատմական տարածքներում կատարված վայրագությունները եղել են ցեղասպանություն, ինչպես նաեւ կոչ է արվել աշխատել հայ-թուրքական կայուն հարաբերությունների ստեղծման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ