Ֆիլմի տպավորության տակ. «Մոխրագույնի 50 երանգները» դիտելուց հետո տղան դաժանաբար բռնաբարել է աղջկան

Ամերիկյան Չիկագո քաղաքում ձերբակալվել է ազգությամբ արաբ 19-ամյա ուսանող Մոհհամեդ Հոսսեյնը` բռնաբարության մեղադրանքով: Հարցաքննության ժամանակ երիտասարդը խոստովանել է արարքն ու ասել, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը դիտելով եւ տպավորվելով է նման քայլի դիմել, գրում է Lenta.ru-ն:
Հանցագործի զոհը նրա հասակակիցն է, ում Հոսսեյնը հրավիրել է հանրակացարանի իր սենյակ եւ այնտեղ դաժանաբար ծեծել է աղջկան, ապա բռնաբարել:
Այժմ ուսանողին 30 տարվա ազատազրկում է սպառնում: