Լաստանավի կործանման արդյունքում 66 մարդ է մահացել /վիդեո/
Բանգլադեշում լաստանավը բախվել է բեռնատար նավին, ինչի արդյունքում նվազագույնը 66 մարդ է մահացել: Նրանց թվում նաեւ երեխա կա, հայտնում է Интерфакс-ը:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Երկհարկանի Mostofa լաստանավն ուղեւորվելիս է եղել Պատուրիա քաղաք, սակայն ճանապարհին բախվել է բեռնատար նավի: Լաստանավում, նախնական տեղեկություններով, 200 հոգի է գտնվել, որոնցից 60-ին հաջողվել է փրկվել, նրանք լողալով մոտակա ափեր են հասել: Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած, նրանց այժմ որոնում են փրկարարները:
Հարկ է նշել, որ Բանգլադեշում լաստանավերը համարվում են հիմնական փոխադրամիջոց, սակայն դրանք հիմնականում գերծանրաբեռնված են լինում եւ չեն համապատասխանում անվտանգության կանոններին: