28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մեռնելով մահվանից առաջ՝ չես մեռնի մահվան ժամին»

Մի անգամ հայր Պորֆիրիոսին այցելելուց ես շատ դառնացած էի վերջին ժամանակներս պատուհասած փորձությունների շարանի պատճառով, որոնք սպառնում էին կոտրել ինձ։ Այդ անթափանց խավարի մեջ մի միտք շատ մխիթարեց ու սրտապնդեց ինձ, որն էլ հայտնեցի հայր սուրբին հենց որ հայտնվեցի նրա խցում։

– Գիտեմ, հայր,- ասացի նրան,- որ Դուք գիտեք այն փորձությունների մասին, որոնց միջով հերթական անգամ անցնում եմ, թեև դեռևս չեմ պատմել դրանց մասին Ձեզ։ Ուրեմն իմացեք նաև, որ խիստ մխիթարվում եմ այն մտքից, որ այս փուչ աշխարհում, որում ապրում ենք, ամեն ինչ ունայն է ու ժամանակավոր։ Մեզ հարկավոր է մի փոքր էլ համբերություն, որովհետև և՛ ուրախությունները, և՛ դառնությունները արագ կանցնեն, ու կհասնի ժամը, երբ մահը կտանի ինձ անմահության։ Որտեղ ձեր աղոթքներով ես՝ անարժանս էլ կարժանանամ Քրիստոսի հետ կյանքին․․․

Ես ծերից քաջալերական խոսք էի սպասում ի պատասխան իմ արտահայտած մտքերի։ Սակայն նա հանկարծ խստորեն առարկեց ինձ․

– Ո՛չ, որդյա՛կ, երբեք մի՛ մտածիր այդպես։ Մի՛ ասա, որ երբ մեռնես, միայն դրանից հետո կանցնես երկնային անմահություն։ Ո՛չ-ո՛չ, ճգնի՛ր, պայքարի՛ր, որպեսզի անմահ դառնաս արդեն հիմա՝ այստեղ՝ երկրի վրա մեռնելով քո հին մարդու համար։ Չէ՞ որ մենք ապրում են այժմ ու այստեղ ոչ նրա համար, որ մեռնենք։

Այդժամ դու այդքան չես վշտանա, այլ, ընդհակառակը, անչափ կուրախանաս՝ ապրելով Քրիստոսի հետ։ Այդժամ չես վախենա ո՛չ փորձություններից, ո՛չ սատանայից, ո՛չ մահվանից, որովհետև այդ ամենին կհաղթես արդեն այստեղ՝ երկրի վրա, և պատրաստ կլինես անմահությանը երկնքում․․․

Ես ուրախ զարմանքով նայեցի հայր Պորֆիրիոսին ու ասացի․

– Հա՛յր սուրբ, այն, ինչ ասացիք, սքանչելի է։ Այդ խոսքերն ինձ շատ ավելի են խաղաղեցնում, քան այն մտքերը, որոնք ասացի ձեզ․․․ Այդ խոսքերը թև են տալիս ոգուս և ուրախություն են բերում։ Ձեր խոսքերը ինձ հիշեցրին Սուրբ լեռան մենաստաններից մեկի մուտքի գրությունը․ «Մեռնելով մահվանից առաջ՝ չես մեռնի մահվան ժամին»․․․

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ