Financial Times. Աշխարհի մաչոներ` Պուտին, Սիսի, Զոման, Օրբան, Ծինփին, Բեռլուսկոնի

Արևմուտքում Պուտինը հաճախ ընկալվում է որպես միջազգային հանրության կողմից մերժված անձնավորություն: Սակայն ի հակադրություն նման պատկերացումների, նա միջազգային ընկերներ ձեռք բերելու հարցում հաջողություն է գրանցել: Այս մասին գրում է Financial Times պարբերականը: http://blogs.ft.com/the-world/2015/02/putin-and-his-many-pals/
Նրա հատուկ ընկերների ցանկում են` Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին, Թուրքիայի նախագահ Էրդողանը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Հարավային Աֆրիկայի նախագահ Ջակոբ Զոման:
Այս շաբաթ Պուտինը նաև ցույց տվեց, որ նա ի վիճակի է ընկերներ ձեռք բերել «թշնամու ճամբարից»` ԵՄ-ից: ԵՄ-ն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով սանկցիաներ է կիրառել Ռուսաստանի հանդեպ, սակայն այս ամենը խոչընդոտ չի հադիսացել Հունգարիայի վարչապետ Օրբանի համար, որպեսզի նա «կարմիր գորգ փռի» Պուտինի առջև:
Ռուսաստանի և Հունաստանի առաջնորդներին կարծես շահերի և գաղափարախոսությունների մի ամբողջություն է համախմբում: Հունգարիան, միգուցեև, ԵՄ շրջանակներում արժեքավոր ընկեր է Ռուսաստանի համար:
Փաստորեն Պուտինը լավ ընկերություն է անում այնպիսի անձանց հետ, ովքեր նման են իրեն` կանգնած են ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրություն կատարելու առաջ:
Տեսականորեն, Էրդողանի և Պուտինի միջև գաղափարները մի շարք հարցերում չեն համապատասխանում: Նրանք տարբեր կարծիքներ ունեն Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի վերաբերյալ: Սակայն պետք է նշել, որ նրանք մի շարք հարցերում էլ նման են. երկուսն էլ դավադրության տեսություն են մշակում Արևմուտքի հարցում:
Պուտինի ամենակարևոր հարաբերությունները կարծես թե Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ են. նրանք երկուսն էլ լավ ընկերություն են անում:
Պուտինը կարող է շփվել աշխարհի մաչոների` Սիսիի, Զոմանի, Օրբանի, Ծինփինի, Բեռլուսկոնի հետ: Եթե աշխարհը սիրում է մաչո առաջնորդների, ապա դժվար թե կարողանա ընկերություն անել իրավագիտության նախկին պրոֆեսոր Օբամայի, ջենտլմեն Քեմերոնի, կին Մերկելի կամ էլ Օլանդի նման առաջնորդի հետ, ով գտնվում է հետին պլանում: