23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ի՞նչ է, ուզում եք հայ կնոջը հիջաբ հագցնե՞լ, հայ տղամարդուն թլպատե՞լ: Հերիք է…». Տեր Եզնիկ քահանա Մարդիրյան

Մասյացոտն թեմի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը՝ գրելով. «Էրդողանի ընտրությունների ֆոնին նկատվում են իշխանական տարրերի ջղաձգումներ:

Ցավով, բայց այլևս ոչ զարմանքով տեսա իշխող իշխանության ներկայացուցչի անբովանդակ ելույթը երկրի առաջին ամբիոնից: Մեկը, ով հոգով, սրտով թրքասեր ու թրքահպատակ է, խոսում է հայ ազգայինից ու հոգևորից: Լավ կլիներ, որ Դուք գնաք Ձեր հարազատ երկիր և այտնտեղ Ձեր անբովանդակ հայտարարություններն անեք: Ի՞նչ է, ուզում եք հայ կնոջը հիջաբ հագցնե՞լ, հայ տղամարդուն թլպատե՞լ: Հերիք է ծծեք Հայոց արյունը, ցամաքեցնեք հայ հոգին:

Նորություն չէ իշխողներիդ նմանաբնույթ գործելաոճը և մերկապարանոց արտահայտությունները, որտեղից իսպառ բացակայում է ազգային և հոգևոր արժեքների ընկալումը: Մի իշխանություն, որն իր ղեկավարման կարճ ժամանակահատվածում ժամ առ ժամ կորցնում է պետական սահմանները, ձախողում է պետական ապարատի ղեկավարումը, ջնջում է Արարատը՝ այն փոխելով Արագածով, հիմա էլ ստանձնել է հոգևոր «բարեփոխողի» դերը:

Դրա վառ ապացույցն է Հայ Եկեղեցու պատմության առարկայի տարրալուծումը, Հայ Եկեղեցու հանդեպ բացահայտ հակառակությունը, Վեհափառի Հայրապետի անձի քննությունը, հոգևորական ծնկի բերելու փափագը և մի շարք այլ բացեր:

Վերջապես պետք է հստակ փաստել ու արձանագրել, որ ձեր ղեկավարման մեջ չկա ազգային և հոգևոր շահը սպասարկող որևէ նշաձող, բացակայում է, առհասարակ, ամեն բան, որն ուղիղ կապ ունի Ազգ և Եկեղեցի գաղափարի հետ: Եվ վերջապես, Հայ Եկեղեցու ընկալյալ կարգի մասին, որն ըստ Ձեզ ավանդույթ է, խոսում է մեկը կամ նրանցից մեկը, ովքեր որևէ աղերս չունեն Եկեղեցու և դրա Սրբազան կարգերի հետ և չեն էլ զլանում ու ասում են, որ Եկեղեցին ընդդիմանում է նրանց: Այդ ե՞րբվանից հորդորը դարձավ ընդդիմախոսություն կամ հակառակություն:

Ուստի, հերիք է սեփական տգիտությունը հանրային կերպով շաղ տալ՝ ոտնահարելով մի շարք նվիրական իրողություններ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ