23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բրյանսկում տեղի ունեցածն ահաբեկչություն է․ Պուտին

ՌԴ Բրյանսկի մարզում տեղի ունեցածն ահաբեկչություն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջանում այսօր ծավալված իրադարձությունները։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Նեոնացիստներն այսօր հերթական ահաբեկչական գործողությունն են իրականացրել, հերթական հանցագործությունը։ Ներխուժել են սահմանամերձ տարածք ու կրակ բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տեսել են, որ քաղաքացիական ավտոմեքենա է, որ ավտոմեքենայի մեջ խաղաղ բնակիչներ են նստած ու երեխաներ, և կրակ են բացել նրանց ուղղությամբ։

Հենց այսպիսի մարդիկ են իրենց առջև նպատակ դրել՝ զրկել մեզ մեր պատմական հիշողությունից, զրկել մեզ մեր պատմությունից, մեր ավանդույթներից, մեր լեզվից»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՌԴ Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջան է ներթափանցել ուկրաինական դիվերսիոն խումբ։ Լյուբեչանե գյուղում նրանք կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որի ժամանակ տեղի բնակիչներից մեկը մահացել է, 10-ամյա երեխա է վիրավորվել։

ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների հետ Բրյանսկի շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացնում՝ սահմանը խախտած ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբին չեզոքացնելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ