23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հիսուսի աղոթքը․ ինչպե՞ս աղոթել

Հայր Պորֆիրիոսը հաճախ կրկնում էր, որ «Աստված ամեն ինչ է» և ասում, որ առանց Աստծուն աղոթելու ոչինչ չի լինում։ «Աղոթքը,- սովորեցնում էր նա,- բոլոր բարիքների մայրն է, միայն թե միշտ խոնարհությամբ արվի, ամբողջովին զերծ լինի եսասիրությունից և լի՝ Քրիստոսի հանդեպ սիրով»։

Սուրբլեռնեցի մի նորընծա վանական մի օր այցելեց հայր Պորֆիրիոսին Օրոպոսում և զրույցի ընթացքում հարցրեց․

– Հա՛յր սուրբ, կցանկանայի Ձեզնից լսել Հիսուսի աղոթքի մասին։ Ինչպե՞ս աղոթել։ Ոմանք ասում են, որ հարկավոր է շունչը պահել, մյուսները՝ նստել ցածր նստարանին, գլուխը հակել կրծքին և այդպիսով միտքը պահել ցրվելուց ու նմանատիպ շատ բաներ։ Ուստի ուզում եմ, որ Դուք, ունենալով փորձառություն, ասեք ինձ, թե ինչպես աղոթել Հիսուսի աղոթքը։

– Զավա՛կս,- պատասխանեց հայր Պորֆիրոսը,- ես ծանոթ չեմ նման բաների։ Բայց մի պատմություն գիտեմ, որը պատմելուց հետո ինքդ ամեն ինչ կհասկանաս։

Մի երիտասարդ աղջիկ կար իմ հոգևոր զավակներից։ Նա ինձ շատ էր սիրում, միշտ խորհրդակցում էր ինձ հետ և շատ հնազանդ էր։ Նա ընդունվեց համալսարան ու մի օր ինձ մոտ գալով՝ ասաց․

– Հա՛յր սուրբ, ընկերուհուս ծննդյան տարեդարձին մի երիտասարդի հետ ծանոթացա։ Այնքան հավանեցի նրան, այնպես սիրեցի, որ չեմ կարող մոռանալ։ Ուզում եմ գտնել նրան ու ասել, որ ընտանիք կազմենք։ Դրա համար էլ եկել եմ Ձեզնից խորհուրդ հարցնելու։

– Լսի՛ր, աղջիկս,- պատասխանեցի։- Այժմ դրա մեջ մի՛ խառնվիր, այլապես ողջ ուսումդ տակնուվրա կլինի։ Համբերիր մինչև համալսարանն ավարտես, ողջ կյանքդ դեռ առջևում է։

Նա լսեց ինձ ու հեռացավ։ Մի շաբաթից կրկին եկավ ու ասաց․

– Հա՛յր սուրբ, գիտեք, թե Ձեզ որքան եմ սիրում։ Ես փորձում եմ այդ տղային դուրս գցել գլխիցս, բայց չեմ կարողանում։ Անընդհատ նրա մասին եմ մտածում․․․

Ես էլի մի քանի խորհուրդ տվեցի նրան, ու նա գնաց։ Մի շաբաթից կրկին եկավ․

– Հա՛յր, արդեն չեմ եկել Ձեզ հետ խորհրդակցելու։ Ուղղակի եկել եմ՝ ասելու, որ այսօր մեկնում եմ նրա մոտ, քանի որ չեմ կարող ապրել առանց նրա։ Ես նրան սիրում եմ, նստում եմ կարդալու՝ չեմ կարողանում, որովհետև մտածում եմ նրա մասին, գնում եմ մի բան եփելու՝ կրկին նրան եմ հիշում։ Որքան էլ ջանացի, որքան էլ պայքարեցի, չկարողացա նրա մասին հուշերը դուրս նետել գլխիցս․․․

Տեսնո՞ւմ ես, այդ աղջիկն ընդամենը մեկ անգամ տեսնելով այն երիտասարդին, նրա պատկերը պահել էր մտքում ու սրտում, և ապա որքան էլ ջանաց ջնջել այն, չկարողացավ, բոլոր փորձերն ապարդյուն էին։

Իսկ մենք այժմ փորձում ենք միջոց գտնել սիրելու Աստծուն, որն այնքա՜ն բարիքներ է շնորհում մեզ։ Նստարանի, շունչը պահելու կամ այլ մեթոդներ ես չգիտեմ։ Ինձ միայն մի միջոց է դուր գալիս, որի մասին հենց նոր պատմեցի քեզ․․․

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ