19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պուտինի հաղթանակը. միջազգային հանրությունն արձագանքել է Պուտին-Մերկել-Օլանդ հանդիպմանը

Փետրվարի 6-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպում ունեցան, որի ընթացքում երկրների ղեկավարները բանակցություններ վարեցին Ուկրաինայի հարցի շուրջ:

5 ժամ տեւած բանակցություններից հետո, առանց որեւէ համատեղ ասուլիսի, Օլանդը եւ Մերկելը շտապեցին օդանավակայան:

Բանակցություններին անմիջապես հաջորդեցին միջազգային հանրության արձագանքները:

BBC-ի փորձագետ Բրիջիթ Կենդելլան, խոսելով հանդիպման մասին, ասել է, որ թեեւ այն որեւէ առաջընթաց չարձանագրեց, սակայն հետընթաց էլ չգրանցվեց:

«Այն փաստը, որ բանակցությունների միայն որոշ մասերն են հայտնի դարձել, իրականում դրական է: Դա վկայում է այն մասին, որ սա լուրջ բանակցությունների փորձ է, առանց դատարկ հռետորաբանության եւ առաջ վկաների: Սակայն դա միեւնույն ժամանակ նշանակում է, որ մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ է քննարկվել, ինչքանով են տարբեր ղեկավարների կարծիքները»,- ասել է Կանդելլան, գրում է РИА “Новости”-ն:

Ilfattoquotidian-ը այս առթիվ գրում է. «Քաղաքականության մեծ մեքենան շարժման մեջ է դրվել: Մոսկվոյան հանդիպման գլխավոր նպատակը` հնարավորինս շուտ դադարեցնել գնդակոծությունն Ուկրաինայում»:

ԱՄՆ Պետդեպը ավելի զուսպ է արձագանքել մոսկովյան հանդիպմանը: Այստեղից նշել են, որ «Ուկրաինայում հավասարակշռության պահպանմանն ուղղված յուրաքանչյուր քայլը ողջունելի է»: Ի դեպ, Associated Press-ը գրել էր, թե Օլանդն ու Մերկելը իրենց այցը համաձայնեցրել են ԱՄՆ իշխանությունների հետ, մինչդեռ ոչ Օլանդը, ոչ Մերկելը այդ մասին չեն խոսել:

Գերմանական Bild ամսագիրն էլ փաստել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը Եվրոպական երկրների եւ Ռուսաստանի միջեւ առաջացած իրավիճակում:

«Պուտինի հաղթանակը» վերնագրով հոդվածում գերմանացի վերլուծաբանները նշում են, որ այս հանդիպումը Պուտինի հաղթանակն էր եւ որ Ուկրաինայի հարցում այսուհետ «Պուտինն է տոն տալու»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ