23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կյանքդ` 3 տուփ կարագի դիմաց. տարեց կինը կաթվածահար է եղել /վիդեո/

3 տուփ կարագի արժեքը Մոսկվայում մոտ 300 ռուբլի է: Հենց այդքան է կազմել տարեց կնոջ կյանքի գինն այստեղ:

Նախօրեին Մոսկվայի “Մագնիտ” սուպերմարկետում 82-ամյա Ռաուզա Գալիմովային կանգնեցրել են խանութի անվտանգության աշխատակիցները եւ նրա մոտ 3 տուփ կարագ տեսնելով` մեղադրել գողության մեջ: Կինը ասել է, որ չի տեսել դրանք, խնդրել է թույլ տալ իրեն վճարել դրանց դիմաց, սակայն խանութի աշխատակիցները սկսել են քաշքշել տարեց կնոջը, հրել են նրան, ապա ոստիկանություն կանչել, հայտնում է  LifeNews-ը:

Ոստիկանները դեռեւս պետերբուրգյան բլոկադան հաղթահարած կնոջը տարել են ոստիկանություն, որտեղ կինը հանկարծամահ է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ նա մահացել է կաթվածից, սիրտը չի դիմացել հուզմունքին, որ իրեն մեղադրում են գողության մեջ:

Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ կինն իրոք չի գողացել 3 տուփ կարագը, այլ մոռացել է դրանք: Համացանցում է հայտնվել նաեւ միջադեպի տեսանյութը, որում երեւում է, որ կինն իրոք մոռացել է վճարել եւ հետո ինչպես է խնդրում, որպեսզի իրեն թույլ տան վճարել կարագի դիմաց: Կինը խանութի աշխատակիցներին ցույց է տալիս դրամապանակը, որում իսկապես գումար կա: Սակայն խանութի աշխատակիցները չափազանց կոպիտ են վարվում 82-ամյա կնոջ հետ:

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Ռաուզա Գալիմովայի մահվան փաստի առնչությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ