Ոստիկանը բռնաբարել է կանանց եւ նրանց ՄԻԱՎ-ով վարակել

Կալինինգրադի նախկին ոստիկանը մեղադրվում է մի շարք բռնաբարությունների մեջ:
Քննության տվյալներով` 2005-2014 թվականներին, աշխատելով իբրեւ պետավտոտեսուչ, տղամարդը բռնաբարել է կանանց եւ նրանց ՄԻԱՎ-ով վարակել: Ոստիկաների զոհերն են դարձելը ամենաքիչը 9 կին, հայտնում է Вести-ն:
Կանանց բռնաբարելուց հետո հանցագործը նրանց ասել է, որ ինքը ոստիկան է, եւ ահաբեկել է` ասելով, որ եթե ոստիկանություն դիմեն, խնդիրներ կունենան:
Քննությունը պարզել է նաեւ, որ ոստիկանը հիանալի իմացել է, որ ՁԻԱՀ-ով է վարակված եւ նպատակաուղղված է վարակել կանանց: