Չեմ կարծում, թե Օբաման Երեւան կմեկնի, բայց բարձրաստիճան մի պաշտոնյա ներկա կլինի. Դե Վաալ

Դժվար է կանխատեսել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կարտաբերի ցեղասպանություն բառը: Նման տեսակետ է հայտնել «Քարնեգի» կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը թուրքական «Հյուրիեթ» թերթի հետ հարցազրույցում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:
Դե Վաալը հայտնել է, որ նախագահի վարչակազմում կան մարդիկ, ովքեր Օբամային հիշեցնում են իր նախընտրական արշավի ժամանակ տված խոստման մասին: Նա նշել է Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերի անունը, ով պնդում է, որ անցյալում կատարված ցեղասպանությունների դեմ բարոյական կեցվածք պետք է ընդունել: «Կան նաև մարդիկ, ովքեր ասում են թե, Մերձավոր Արևելքում վիճակը բարդ է, ինչու «ցեղասպանություն» բառով Թուրքիայի հետ մեր հարաբերություններն ավելի բարդացնենք: Սրանք որևէ արդյունքի չհանգեցնող քննարկումներն են»,- ասել է փորձագետը:
Հարցին, թե արդյոք ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կմեկնի Երևան՝ մասնակցելու հիշատակման արարողությանը, դե Վաալը ասել է. «Չեմ կարծում, որ նախագահ Օբաման Երևան կմեկնի, սակայն բարձրաստիճան մի պաշտոնյա ներկա կլինի»:
Ermenihaber.am