05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հասարակաց տուն է հայտնաբերվել, որտեղ մարմնավաճառությամբ են զբաղվել ազդեցիկ մարդկանց կանայք /վիդեո/

Մոսկվայի ոստիկանությունն արտասովոր հասարակաց տուն է հայտնաբերել: Ինչպես պարզվել է, այստեղ աշխատել են միայն ամուսնացած կանայք, ավելին` ազդեցիկ ու հարուստ մարդկանց տիկնայք, հայտնում է НТВ-ն:

Ոստիկանները ձերբակալել են երեք կանանց, որոնք խոստովանել են, որ հասարակաց տանն աշխատում են 10 հոգի: Ըստ նրանց խոսքերի՝ այս անլեգալ բիզնեսի ղեկավարներն աղջիկների ընտրության հարցում բավական բծախնդիր են եղել: Նրանց նպատակը միայն ամուսնացած կանանց ընտրելն է եղել:

Այս պահին ոստիկանները փորձում են հայտնաբերել հասարակաց տան կազմակերպիչներին, որոնց սպասվում է 5 տարվա ազատազրկում:

Թե կոնկրետ որ հայտնի ու ազդեցիկ մարդկանց կանայք են աշխատել այստեղ, չի հաղորդվում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ