«Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք»
Մի՛ տվեք սրբությունը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:
Մատթեոս 7:6
«Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք»:
«Սրբություն» և «մարգարիտ» Աստվածային վարդապետությանն է ասում: «Շուն» կոչում է լիրբ ու անամոթ մարդկանց և անօգուտ բանավիճողներին, ովքեր չեն կամենում ուսանել, այլ՝ միայն հաղթել ուսուցանողին: Իսկ «խոզ» անվանեց նրանց, ովքեր ընկղմված թավալվում են անգիտության խավարում և ամենևին չեն կարողանում ընտրել և զատորոշել ողջախոհ վարդապետությունը սուտ վարդապետությունից,չեն կարողանում չարը բարուց տարբերել,ճիշտը՝սխալից, ինչպես այդ կենդանին չի կարող տարբերել մարգարիտը և պատվական քարերը անպիտան քարերից և փայտից:
Այսպիսի մարդկանց առաջ, որոնց «շուն» և «խոզ» անվանեց, հրամայում է չգցել սուրբ և մարգարիտ վարդապետությունը: Քանի որ «շներ» անվանվածներն անգամ եթե իմանան, սակայն լրբության և անամոթության պատճառով չեն ընդունի, իսկ «խոզեր» կոչվածները, ովքեր սկզբից ևեթ հիմարացած են և անգիտության մեջ ընկղմված, չեն հասկանա:
«Որպեսզի ձեզ չպատառոտեն»:
Այսինքն չպատառոտեն ճշմարտությունը և ձեզ կսկիծ պատճառեն:
Մեկնություն Ավետարանի ըստ Մատթեոսի 7:6
(Ստեփանոս Սյունեցի)։
Իսկ ո՛ր քաղաքը մտնեք և ձեզ չընդունեն, դո՛ւրս եկեք նրա հրապարակները և ասե՛ք. “Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեզ վրա. բայց իմացե՛ք, որ մոտեցել է Աստծու արքայությունը”։ Ասում եմ ձեզ, որ սոդոմացիների համար դատաստանի օրն ավելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար»։
Ավետարան ըստ Ղուկասի 10։
Օֆելյա Ստեփանյանի ֆեյսբուքյան հանրագրից