Ինչու է ԿԲ աշխատակիցը սպանել գործընկերներին ու ինքնասպան եղել /ֆոտո/

Վլադիմիր Լյովկինը աշխատանքի էր եկել պայթուցիկով ու ատրճանակով, նախ սպանել էր երեք գործընկերներին, ապա պայթեցրել ինքն իրեն:
Քննության տվյլաներով` սպանության պատճառը Լյովկինի ունեցած աշխատանքային խնդիրներն են:
“Интерфакс”-ի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ 55-ամյա Լյովկինի նկատմամբ վերջին շրջանում աշխատավայրում վատ արարքներ են արվել:
“Լյովկինը փորձառու, խելացի աշխատակից էր եւ մեզ մոտ 8 տարի աշխատել է: Բայց վերջին շրջանում նա շատ վատ հարաբերությունների մեջ էր նոր ղեկավարության մեջ: Չնայած, որ ոչինչ չի կարող սպանությունն արդարացնել, ու ես շատ եմ ցավում մահացածների համար”,- ասել է աղբյուրը:
Նա նշել է, որ Լյովկինին հայտնել են, որ իր հետ կապված կադրային փոփոխություններ են սպասվում: Տեղեկություն կա, որ տղամարդուն ասել են, թե փետրվարի 1-ից նա այլեւս չի աշխատելու ԿԲ-ում:
Լուրեր են պտտվում նաեւ, որ նրան հեգնանքով առաջարկել են դռնապանի պաշտոնը, մինչդեռ Լյովկինը ԿԲ-ում բարձր պաշտոն էր զբաղեցնում, լավ գումար վաստակում:
Հայտնի է, որ տղամարդը տան միակ աշխատողն էր, կինը տնային տնտեսուհի է, դուստրը` հաշմանդամ: