01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եգիպտոսի նոր նախագահ կռչակվի Ահմեդ Շաֆիկը

Զինվորականների հրամանատար Ահմեդ Շաֆիկը հունիսի 24-ին կհռչակվի Եգիպտոսի նոր նախագահ, հաղորդում է “CNN” հեռուստաընկերությունը:

Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կայացել է նախորդ հանգստյան օրերին: Շաֆիկի մրցակիցը “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին էր: Շաբաթվա կեսին ընտրությունների արդյունքների հրապարակումն անսպասելիորեն հետաձգվեց, իսկ մինչ այդ Սահմանադրական դատարանը ցրեց խորհրդարանը, որն ընտրվել էր մի քանի ամիս առաջ: Դիտորդներն այդ քայլը գնահատեցին որպես փորձ զինվորականների կողմից` թուլացնելու “Մուսուլման եղբայրների” դիրքերը: Զինվորականների  վերահսկողության տակ է ինչպես օրենսդիր մարմինը, այնպես էլ նախագահի պաշտոնը:

Ըստ “Ahram” կայքի` Շաֆիկը հավաքել է ընտրողների ձայների 50,7 տոկոսը: Մուրսիի նախընտրական շտաբը եւս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ հաղթել է իրենց թեկնածուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ